Հունիսի 24-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կարմրուկով վարակման 486 դեպք

15:09 • 24.06.24

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը։ Այսպիսով՝ 2024-ի հունիսի 24-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կարմրուկով վարակման 486 դեպք։

Ըստ տարածված հաղորդագրության՝ վարակվածներից 287-ը երեխաներ են, 199-ը՝ մեծահասակ: Այս պահի դրությամբ՝ 4 մարդ հոսպիտալացված է, 386-ն արդեն դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հաղորդվել էր ընդհանուր առմամբ 472 վարակվածի մասին, որից 281-ը երեխաներ էին, 191-ը՝ մեծահասակ: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: