Երևանի կենտրոնում կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ, կստեղծվի բջջային հավելված
Երևանում կիրականացվի «Պաշտպանված սրտի քաղաք» ծրագիրը, որի նպատակն է սրտի խնդիր ունեցող քաղաքացիներին հանրային վայրերում ցուցաբերել գրագետ և ճիշտ մոտեցում:
Ծրագիրն կիրակացվի մի քանի փուլով՝ կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում, Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում, բջջային հավելվածի ստեղծում, որի միջոցով վերապատրաստված կամավորները կստանան շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը սրտի կանգի դեպքում և կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել՝ մինչև բժիշկների ժամանումը, նոր տեխնոլոգիաների միջոցով շտապօգնության կարգավարական կենտրոնի և կամավորների միջև կապի ապահովում:
«Ձեր ներդրումը կարևոր է։ Գրանցվե՛ք սիրտ-թոքային վերակենդանացման և դեֆիբրիլյատորների օգտագործման անվճար դասընթացին և դարձե՛ք հերոս: Ընդամենը 4 ժամում մենք Ձեզ կսովորեցնենք սրտի արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և արդյունավետ արձագանքման հիմնական հմտությունները:
Միասին մենք կարող ենք բարձրացնել ողջ մնալու մակարդակը սրտի հանկարծակի կանգի դեպքերում»,-ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Ծրագիրն իրականացվում է «HENAR» և «Philips» հիմնադրամների կողմից՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և «Շտապօգնություն» ծառայության աջակցությամբ:
Նախաձեռնության ուսումնական գործընկերն է «Faster First Aid»-ը։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







