Նոր ֆիլմ քամանչայի մասին
«Քամանչա» է վերանգրված հնագույն այդ նվագարանին նվիրված նոր ֆիլմը, որի պրեմիերան կկայանա այսօր Մոսկվա կինոթատրոնում: Ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերը «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն է, բեմադրության հեղինակը՝ Արմեն Ռոնովը, քամանչահարը՝ գործիքի վարպետներից Նորայր Դավթյանը: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է նաև «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը:










