Երկրորդ անգամ ընտրվել են հանրապետության լավագույն դուդուկահարները

08:06 • 18.12.08

Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 15-ը Երևանի Չայկոսվկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում անցկացվել է դուդուկահարների 2-րդ հանրապետական մրցույթը, որին մասնակցել են Երևանի և մարզերի 30 դուդուկահարներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլը: Մրցույթն ընթացել է 2 փուլով, 2 տարիքային խմբերում՝ մինչև 15 և 16-30 տարեկան: Հաղթողներին ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի գլխավորությամբ:

Դուդուկահարների մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդներին ու խթանել ազգային այդ նվագարանի նկատմամբ հետաքրքրությունը: Մրցույթը անցկացվում է մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ: