Իտալացի օպերային երգիչները հանդես կգան Երևանում

08:10 • 18.12.08

Դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Opera Gala համերգով հանդես կգան իտալացի հանրահայտ օպերային երգիչներ Սիմոնա Բերտինին՝ սոպրանո, և Մարիո Լեոնարդին՝ տենոր: Համերգին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Կհնչեն Վերդիի, Պուչինիի, Դվորժակի և այլ կոմպոզիտորների գործեր:

Opera Gala համերգին աջակցում է մշակույթի նախարարությունը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: