Մշակութային հեծանվաերթ Երևանում՝ ի պատիվ Վիլյամ Սարոյանի
Դեկտեմբերի 20-ին Երևանում կանցկացվի մշակութային հեծանվաերթ՝ ի պատիվ Վիլյամ Սարոյանի: Երթը կսկսվի գրողի նորաբաց արձանի մոտից և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով կշարժվի դեպի Կոմիտասի անվան պանթեոն: Հեծանվաերթի ընթացքում մասնակիցներին կտրվեն Սարոյանի պատկերով փողկապներ, ինչպես նաև սարոյանական մտքեր Հայաստանի և բնության նկատմամբ սիրո մասին:
Հեծանվաերթի կազմակերպիչներն այս նախաձեռնությամբ հիշեցնում են, որ Սարոյանն ինքը սիրում էր իր և իր հերոսների օրինակով պրոպագանդել հեծանվային մշակույթը:










