Սարոյանի պիեսը բեմադրվել է Ռուս–հայկական համալսարանում
Այսօր ժամը 3–ին Ռուս–հայկական սլավոնական համալսարանի ուսանողական թատրոնի մասնակիցները համալսարանի Մեծ դահլիճում կներկայացնեն ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Հեյ, ով կա այդտեղ» ներկայացումը։
Ներկայցման մեջ ներգրավված են համալսարանի հինգ ուսանողներ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Մարգարյանը։ «Հեյ, ով կա այդտեղ» ներկայացումը նվիրված է գրողի 100–ամյակին, որը մեծ շուքով 2008թ. ընթացքում նշվում էր ինչպես Հայաստանում, այնպես էլ Սարոյանի ծննդավայրում՝ Ֆրեզնոյում։
Սարոյանի 100-ամյակը մտել է նաև ՅՈւՆԵՍԿՕ–ի հոբելյանական միջոցառումների ցուցակ։










