Հովհաննես Չեքիջյանը 80 տարեկան է

10:48 • 23.12.08

Այսօր Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը դառնում է 80 տարեկան: Այդ առթիվ Արամ Խաչատրյան համերգասրահում հատուկ հոբելյանական համերգով խմբավարին կշնորհավորի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Համերգի դիրիժորն ու խմբավարը հենց Հովհաննես Չեքիջյանն է, մասնակցում են՝ Զեմֆիրա Դանիելյանը՝ սոպրանո, Լիլիթ Գրիգորյանը՝ մեձո սոպրանո, Սարգիս Աղամալյանը՝ տենոր, և Սուրեն Մանուկյանը՝ բաս: Կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել և կրթություն է ստացել Ստամբուլում, Հայաստան տեղափոխվել է 1961թ-ից, այդ տարվանից մինչև այսօր նա գլխավորում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, որի կազմում հանդես է եկել աշխարհի ամենանշանավոր բեմերում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում և ալյուր: Հովհաննես Չեքիջյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր: