Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հովհաննես Չեքիջյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հանրաճանաչ դիրիժոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի հետ։
Հանրապետության նախագահը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ընդգծել նրա անգնահատելի ներդրումը հայկական մշակույթի զարգացման և տարածման գործում, մաղթելով նրան առողջություն, անսահման երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ։










