Հայաստանը կմասնակցի Մինսկի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
2009թ-ի փետրվարի 11-15-ը Մինսկում Հայաստանը կմասնակցի «Բելէքսպո» գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին: Մշակույթի նախարարությունը ՀՀ ազգային տաղավարում ցուցադրելու համար Հայաստանի հրատարակիչներին առաջարկել է ներկայացնել Հայաստանի պատմությանը, հասարակական կյանքին, մշակույթին, ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված գրականություն:
2009-ի Մինսկի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի պատվավոր հյուրը Ղազաստանի հանրապետությունն է:










