Մեծ Բրիտանիայի դեսպանատներից կորել են տասնյակ արվեստի գործեր
Տասնյակ արվեստի գործեր, որոնք պահվում են արտասահմանյան մի շարք երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանատներում, անհետ կորել են։ Այս մասին գրում է The Times-ը։
Նշենք, որ կորած արվեստի գործերից և ոչ մեկը ապահովագրված չէր։ Ցուցադրված գործերի գրեթե կեսը կորել է անհայտ պատճառներով, մյուսների մասին հայտնի է, որ դրանք տարբեր ժամանակնում գողացվել են դեսպանատներից կամ կառավարական շենքերից։
Մի քանի արվեստի գործերի մասին, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ հայտնի են։ Այսպիսով, լորդ Լեյտոնի կտավը (նկարում), որը պահվում էր Բեռլինի դեսպանատանը, 2000թ. վաճառքի էր հանվել Christie's աճուրդում։ Սակայն պետության սեփականություն հանդիսացող գործը, չնայած իրավաբանների ջանքերին, այդպես էլ չի հաջողվել հետ բերել։










