Ռոքնռոլի արքան այսօր կդառնար 74 տարեկան
Ռոքնռոլի արքա, աշխարհահռչակ երգիչ Էլվիս Փրեսլին այսօր կդառնար 74 տարեկան: Նա ծնվել է 1935թ-ի հունվարի 8-ին ԱՄՆ Միսիսիպի նահանգում. նրա երկվորյակ եղբայրը մահացած էր ծնվել, և Էլվիսին վիճակված էր մենակ սկսել իր կյանքի ուղին, որի ընթացքում նա հասավ փառքի ամենաբարձր գագաթներին: Իր կարճատև 42 տարիների ընթացքում Էլվիս Փրեսլին հասցրեց նվաճել ավելին, քան իր ժամանակի որևէ այլ արտիստ: Նրա հմայիչ ձայնն ու արտիստիկ կեցվածքը մեկընդմիշտ առավելություն հաստատեցին բեմում ու շոուի արվեստում:
Տասնյակ ալբոմներ ու հարյուրավոր սինգլներ թողարկելուց բացի, ռոքնռոլի արքան նաև էկրանն էր գրավել: Էլվիս Փրեսլին նկարահանվել է 30-ից ավել ֆիլմերում՝ դառնալով սպասված հերոս, նաև իր կերպարով առաջ է մղել բազում հեռուստանախագծեր:
Էլվիս Փրեսլին այն բացառիկ երգիչներից է, ով Գրեմմի մրցանակի է ներկայացվել 14 անգամ՝ 3 դեպքում ճանաչվելով հաղթող:
Էլվիս Փրեսլիի կյանքն ընդհատվեց 1977թ-ին՝ անավարտ թողնելով փառքի անվերջ ուղին:










