«Ոսկե Ծիրան»-ը վերջապես տարածք կունենա

09:39 • 13.01.09

Առաջիկայում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը վերջապես կայուն տարածք կունենա, այս մասին 2008թ. հաշվետու ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքերով՝ «Ոսկե ծիրան»-ին շենք տրամադրելու մասին նախագիծն արդեն գտնվում է կառավարությունում, որի կայացրած որոշումից հետո փառատոնն ի վերջո կհաստատվի նախարարության տրամադրած տարածքում:

Հասմիկ Պողոսյանը չցանկացավ մանրամասնել, թե խոսքը հատկապես որ շենքի մասին է՝ պատճառաբանելով այն մտավախությամբ, որ այլ կազմակերպություններ, լսելով այդ մասին, որոշակի հավակնություններ կներկայացնեն: