Լրագրողական մրցույթ մշակույթը լուսաբանողների համար

09:51 • 13.01.09

Մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ մշակութային իրադարձությունները լուսաբանող լրագրողների և ԶԼՄ-ների համար: Հեռուստառադիոեթերում, տպագիր մամուլում, ինչպես նաև ինտերնետում տեղ գտած լավագույն մշակութային հոդվածների հեղինակները կարժանանան նախարարության դրամական պարգևներին: Լավագույն լրագրողները և լավագույն վերլուծական ու քննադատական հոդվածների հեղինակները կարժանանան 200հազարական, իսկ լավագույնը ճանաչված ԶԼՄ-ները՝ 500հազարական դրամի:

Մշակույթի նախարարությունը մրցույթի համար հայտեր կընդունի մինչև ապրիլի 15-ը, իսկ կամփոփվի այն մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրը: