Այսօր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է
Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի բազմաժանր ստեղծագործությունը լրացնում է 20-րդ դարի հայ երաժշտության նկարագիրը՝ օպերա, բալետ, սիմֆոնիկ երաժշտություն, վոկալ-գործիքային երկեր, երաժշտություն ֆիլմերի և ներկայացումների համար, կոնցերտներ, խմբերգեր, ժողովրդական երգերի մշակումներ: Բոլոր այս ժանրերում Էդգար Հովհհանիսյանը հաստատեց իր ստեղծագործական վարպետությունը:
Էդգար Հովհհանիսյանի ստեղծագործության մեջ իրենց պատվավոր տեղն են հավերժացրել «Անտունի» բալետը, որտեղ բալետային ներկայացման մեջ առաջին անգան երգչախումբ օգտագործվեց, «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, որը հիանալի կերպով սինթեզեց 2 ժանրերը, ինչպես նաև Կոնցերտային վարիացիները սաքսոֆոնի և ջազ նվագախմբի համար, հնամյա մայրաքաղաքի հիմն դարձած «Երեբունի-Երևան» ստեղծագործությունը, բազում այլ գործեր:
Էդգար Հովհհաննիսյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, պետական մրցանակի դափնեկիր: Ծնվել է 1930 թվականին, 32 տարեկանից՝ 1962-68թթ-ին, ղեկավարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, 1970-74թթ-ին եղել է երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, իսկ ավելի ուշ՝ 1986-92թթ-ին, պետկոնսերվատորիայի ռեկտորն էր: 1998թ-ին Էդգար Հովհաննիսյանին շնոհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:










