Միջազգային երաժշտական շուկայի պատվավոր մրցանակը՝ Շառլ Ազնավուրին
Օրեր հետո Կաննում Շառլ Ազնավուրը կպարգևատրվի միջազգային երաժշտական շուկայի պատվավոր մրցանակով: Հունվարի 18-21-ը ֆրանսիական ծովափնյա քաղաքում 43-րդ անգամ կանցկացվի MIDEM-ը, որը միջազգային երաժշտական ամենահեղինակավոր նախաձեռնություններից է: Ազնավուրը հատուկ մրցանակ կստանա կյանքում ունեցած ձեռքբերումների համար՝ “Lifetime achievement award”:
The world’s music community կամ աշխարհի երաժշտական համայնք պաշտոնական կարգախոսով հանդես եկող այս միջոցառումն ամեն տարի Կաննում է հավաքում համաշխարհային երաժշտական շուկայի առաջատարներին, երաժշտությունը որպես բիզնես ընկալող բազում գործարարների, տեղ են գտնում ցուցահանդեսներ, կոնֆերանս, ֆորում, համերգներ: Շանսոնի հայազգի վարպետը հունվարի 19-ին կարժանանա երաժշտական այս նախաձեռնության ամենամյա պատվավոր մրցանակին:










