Կկայանա երիտասարդական ցուցահանդես՝ նվիրված սիրո բարեխոսին

10:09 • 16.01.09

Սիրո բարեխոս ս. Սարգսի տոնին ընդառաջ՝ Արարատյան Հայրապետական թեմը և նկարիչների միությունը համատեղ նախաձեռնել են երիտասարդական ցուցահանդես, որին իրենց աշխատանքներով կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ստեղծագործողներ: Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները պետք է լինեն բացառապես սիրո թեմայով, սեր Աստծո, հայրենիքի, ծնողների, մերձավորի հանդեպ, ինչպես նաև փոխադարձ սեր:

Սիրո բարեխոս ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 3-ը, իսկ կկայանա այն փետրվարի 7-20-ը: Այս տարի հայ առաքելական եկեղեցին ս. Սարգսի տոնը նշում է փետրվարի 7-ին: