Ազնավուրը կշարունակի երգել՝ նույնիսկ դառնալով Շվեյցարիայում Հայաստանի դեսպան

15:07 • 21.02.09

Ծագումով հայ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը մտադիր չէ հրաժարվել ստեղծագործական գործունեությունից և համերգներից՝ դառնալով Շվեյցարիայում Հայաստանի դեսպան։ Այդ մասին նա հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը։

Ըստ վերջինիս՝ նա ժամանակ կունենա՝ համատեղելու դիվանագիտական և ստեղծագործական առաքելությունները, իսկ «գրել կարելի է նաև Ժնևի դեսպանատանը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազնավուրը հրաժարվել էր դառնալ Հայաստանի դեսպան՝ հիմնավորելով իր մերժումը «սեփական ազատության սահմանափակումով հայկական ղեկավարության հետ տարաձայնություններ ունենալու դեպքում»։ Մեկ շաբաթ անց հայտնի երգիչը համաձայնել է ստանձնել սույն պաշտոնը և դիվանագիտական առաքելություն կատարել։