Երևանում կմեկնարկի «Ժանգոտ դդում» կինոփառատոնը

15:42 • 23.02.09

Հունիսի 10-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (Հարավ-Արևմտյան թաղամաս) տեղի կունենա «Ժանգոտ դդում» այլընտրանքային ամենամյա կինոփառատոնը։

Փառաթոնը կազմակերպվում է նույն կրթահամալիրի Կինո-ֆոտո դպրոցի անձնակազմը։ Կազմակերպիչների խոսքերով, «Ժանգոտ դդումը» չի ճանաչում ժանրային, թեմատիկ և տևողության հետ կապված սահմանափակումներ։

«Կինոթափոնները կամ հայտերն ընդունվում են AVI, DVD ձևաչափով մինչև մայիսի 15», - նշված է հայտարարության մեջ։ Կազմակերպիչները հատուկ հիշեցնում են, որ նկարահանման միջոց կարող է ծառայել նաև բջջային հեռախոսը։