Կոնստանտին Օրբելյանն իր հոբելյանը կտոնի Կրեմլում

08:58 • 24.02.09

Այսօր մոսկովյան Կրեմլի բեմում հոբելյանական համերգով կամփոփվի անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի 80–ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը: Մաեստրոյին շնորհավորելու կգան ռուսական և հայկական բեմերի այնպիսի ճանաչված անուններ, ինչպիսիք են Իոսիֆ Կոբզոնը, Լարիսա Դոլինան, Եվգենի Պետրոսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ջիվան Գասպարյանը, Նադեժդա Սարգսյանը, Սյուզան Մարգարյանը, Հայաստանի ջազ նվագախումբը և ուրիշներ:

2008թ-ի հոկտեմբերի 5-ին «Հայկական ջազ – 70» նախագծի շրջանակներում Երևանում նույնպես տոնեցին Կոնստանտին Օրբելյանի 80–ամյակը:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ-ի հուլիսի 29-ին Արմավիրում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, 36 տարի ղեկավարել է Հայաստանի էստրադային նվագախումբը: