Թողարկվել է հոգևոր երգերի նոր ձայնասկավառակ
Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի երգչախումբը թողարկել է հոգևոր երգերի նոր ձայնասկավառակ` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Ձայնասկավառակը կրում է “Օրհնյալ է Աստված” խորագիրը, ներառում է 10 երգեր, որոնք կատարում են դպրանոցի սաները` խմբավար Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ:
Մայր աթոռ ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` ձայնակավառակի ստեղծման նախաձեռնողներն են դպրանոցի նախկին տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը և ներկա տեսուչ Տ. Գևորգ աբեղա Սարոյանը: Այն թողարկվել է տեր և տիկին Իոսիֆ ու Մարինա Հարությունյանների (Մեծ Բրիտանիա) աջակցությամբ:










