Մարտին կբացվի «Փոքր թատրոն»-ի նոր թատերաշրջանը

12:40 • 26.02.09

Գարնան հետ Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում կսկսվի նոր թատերաշրջանը: Ամսվա ընթացքում թատրոնի փոքր բեմում նորից կլինեն «Օֆելյայի ստվերների թատրոնը» վիզուալ ներկայոցումը` ըստ Մ. Էնդեի համանուն պիեսի, «Երեք հեքիաթ» մանկական ներկայացումը` ըստ Հ. Թումանյանի հեքիաթների, և «Պա Պապա Պապապա» դրաման` Ա. Քոփիթի պիեսի մոտիվներով:

Իսկ ապրիլի սկզբին կազմակերպիչների հրավերով թատրոնը կմասնակցի Ռուսաստանի հեղինակավոր «Ոսկե դիմակ» փառատոն-մրցանակաբաշխության «Մասկա պլյուս» արտամրցութային ծրագրին, որին կներկայացնի «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը:

«Փոքր թատրոն»-ի գեղարվեստական ղեկավարը Վահան Բադալյանն է, ով նաև գրեթե բոլոր բեմադրությունների ռեժիսորն է: