Դրամատիկական թատրոնը նոր պրեմիերա կմատուցի
Մարտին 20-21-ին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում նոր պրեմիերա կկայանա`«Արնախումի ընտանիքը»` ըստ Վ. Սիգարևի: Ներկայացման բեմադրիչը երիտասարդ դերասան և ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն է: «Արնախումի ընտանիք»-ում դերեր են ստանձնել դրամատիկականի հայտնի դերասաններից Նաիրա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը և ուրիշներ:
Երիտասարդ ռուս դրամատուրգ Վ. Սիգարևի գործերին Գրիգոր Խաչատրյանն անդադարձել էր նաև անցած տարի, երբ Թատերական գործիչների միության աջակցությամբ բեմադրեց նրա «Ֆանտոմային ցավերը»: Լինելով ռուսական նոր դրամայի ամենավառ դեմքերից մեկը` Սիգարևն իրեն համարում է ոչ թե փիլիսոփա կամ հրապարակախոս, այլ զուտ մարդ, ով պատմություններ է պատմում:
Գրիգոր Խարատրյանն ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, դրամատիկական թատրոնում աշխատում է 1998թ-ից:










