Ադրբեջանում բացվելու է հայերեն լեզվով հեռուստաալիք
Մոտ ապագայում Ադրբեջանում բացվելու է նոր միջազգային հեռուստաալիք: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի Հեռուստեսության և ռադիոյի ազգային խորհրդի նախագահ Նուշիրևան Մագերամլիի խոսքով` հեռուստաալիքով հեռարձակվելու են հաղորդումներ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի նախագահը հետևյալ կերպ է բացատրել նոր հեռուստաալիքի բացման անհրաժեշտությունը. «Ադրբեջանը որոշում է կայացրել դադարեցնել իր տարածքում արտասահմանյան հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումը: Սակայն մեր երկրում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն այդ որոշման հետ: Ոմանք ցանկանում են, որ լինի հեռուստաալիք ռուսերերով, ոմանք` այլ լեզուներով: Մենք ուսումնասիրել ենք միջազգային պրակտիկան և եկել ենք այն եզրակացության, որ առավել արդյունավետ տարբերակը երկրում միջազգային հեռուստաալիքի բացումն է, որտեղ օգտագործվելու է ոչ թե մեկ, այլ մի քանի օտար լեզու»:










