Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

09:15 • 03.03.09

Այսօր մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 74 տարեկան: Նա ծնվել է 1935թ-ին Լոռիում` Ահնիձոր գյուղում, որի անունով ակնարկն էլ դարձավ նրա առաջին տպագիր գործն ու մեծ աղմուկ բարձրացրեց: Մաթևոսյանի ստեղծագործության հերոսը հայ մարդն էր, գյուղական կյանքն ու դրանից սերող, գրականությանը մինչև այդ անհայտ պատմությունները:

Հրանտ Մաթևոսյանի սցենարներով են նկարահանվել խորհրդահայ այնպիսի ճանաչված ֆիլմեր, ինչպիսիք են «Սարոյան եղբայներ»-ը, «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը» և այլն:

Հրանտ Մաթևոսյանը կրթություն է ստացել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Գրականություն է մտել 60–ական թթ-ին: Նա եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, նաև Հայաստանի գրողների միության նախագահ: Կյանքից հեռացել է 2002թ-ին` 67 տարեկան հասակում: