Գրիգորովիչի «Սպարտակի» նոր բեմադրությունը` Երևանում

16:02 • 10.03.09

Յուրի Գրիգորովիչը ժամանակավորապես տեղափոխվել է Երևան՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հայրենիքում «Սպարտակ» բալետի նոր բեմադրությունը պատրաստելու նպատակով։ Պրեմիերան նշանակված է մայիսի սկզբին։

Բեմադրության մեջ ներգրավված են բալետային կազմի բոլոր արտիստները՝ մոտավորապես 80 մարդ։ Ռուսաստանի Մեծ թատրոնում բեմադրված «Սպարտակում» պարում է շուրջ 250 արտիստ, այդ իսկ պատճառով Հայաստանում մի շարք արտիստներ ստիպված կլինեն կատարել միանգամից մի քանի դեր։