Վիեննայի միջազգային փառատոնը, որին արցախյան մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել էր, չի կայանա

18:50 • 04.11.26

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու անունից ստացել է պաշտոնական գրություն, համաձայն որի՝ կազմակերպչական կոմիտեն որոշել է ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնը։

Հիշեցնենք, որ WOFA-ն ավելի վաղ պաշտոնապես հրավիրել էր արցախյան երկու համույթների՝ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթին և Արցախի ազգային նվագարանների  նվագախմբին՝ մասնակցելու փառատոնին։ Սակայն հոկտեմբերին կազմակերպիչները չեղարկել էին համույթների մասնակցությունը՝ հղում անելով որոշ դեսպանատների առարկություններին և փոխանցելով քաղաքական բնույթի մեղադրանքներ՝ առանց դրանք հիմնավորող փաստեր կամ պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու։