Մինասի հոբելյանական ցուցահանդեսը կբացվի Երևանում ապրիլի 17-ին
Հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի հոբելյանական ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի 80-ամյակին, կբացվի Հայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 17-ին։ Այդ մասին Tert.am-ին հաղորդել է Մշակույթի նախարարի խորհրդատու Սոնա Հարությունյանը։ Հավելենք, որ Հայաստանում նկարչի 80-ամյակը պետք է տոնեին նախորդ տարի, սակայն հոբելյանը տեղափոխել են այս տարի։
Բացի ցուցահանդեսից, մոտ ապագայում հրապարակվելու է Մինասի աշխատանքների գրացուցակը։ «Առաջին անգամ հայ նկարչության պատմության մեջ հոբելյանական գրացուցակում, որը նվիրված է Մինասի արվեստին, զետեղվելու է համաշխարհային անունով եվրոպացի արվեստագետ, դոկտոր Վիլհելմ Շլինգի հոդվածը»,- նշել է նա։
Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր Ալբերտ Լյուդվիգ Շլինգը 1995թ. այցելել էր Հայաստան և այնքան էր տարվել Մինասի արվեստով, որ հոդված էր գրել հայ նկարչի ստեղծագործությունների մասին։
Նախարարի խորհրդատուն նաև հաղորդել է, որ հոբելյանական ցուցահանդեսները կներկայացվեն 2010թ. Իտալիայի հինգ քաղաքներում։ Այդ ցուցահանդեսների կազմակերպչի դերում հանդես կգա հայտնի իտալացի արվեստագետ Ֆրանչեսկո Գալոն։










