Վաշինգթոնում տեղի է ունեցել հայ գեղանկարչի ցուցահանդեսը
Մարտի 18-ին Վաշինգթոնում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր հայ գեղանկարիչ Արմեն Կարապետյանի ցուցահանդեսը։ Հաշվի առնելով իր ստեղծագործության թեմատիկան` նկարիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ Ազգային տիեզերքի ասոցիացիայի (NASA) հետ Միացյալ Նահանգների քաղաքներում ցուցահանդեսներ կազմակերպելու համար։ ԱՄՆ-ում առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի դեսպանությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Ցուցահանդեսին հրավիրված էին հայ համայնքի անդամներ, նաև տեղի թանգարանների, ցուցասրահների և մամուլի ներկայացուցիչներ։
Դեսպան Թաթուլ Մարգարյանի ողջույնի խոսքին հաջորդել է Արմեն Կարապետյանի ելույթը։ Նկարիչը ներկայացրել է իր ստեղծագործություններն ու դրանց բովանդակային առանձնահատկությունը։










