Երևանում նկարահանված վրացական ֆիլմը` գերմանական փառատոնում
Ապրիլի 30-ից մայիսի 5-ը կյանալիք Օբերհաուզենի կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին կմասնակցի նաև վրացի երիտասարդ ռեժիսոր Նոնա Գիունաշվիլիի “Window” ժապավենը, որը նկարահանվել է Երևանում: Նոնան 2008թ-ի նոյեմբերին մասնակցել է Ոսկե Ծիրանի նախաձեռնած կինոդպրոցի դասերին, որոնք վարում էր աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիարոստամին: Վերջինս Սևծովյան ավազանի և Կովկասյան տարածաշրջանի համագործակցության երկրների կինոդպրոցի երկրորդ “դասախոսն” էր, դպրոցի հիմքերը դրվել էին դեռ անցած Ոսկե ծիրանի օրերին Ատոմ Էգոյանի կողմից:
Հայկական կինոդպրոցում Քիարոստամիի վարպետության դասերին մասնակցել են մեր տարածաշրջանի 30 երիտասարդ կինոգործիչներ` այդ թվում և Նոնա Գիունաշվիլին:
Օբերհաուզենի կարճ ֆիլմերի փառատոնն այս տարի կանկացվի 55-րդ անգամ, այն համարվում է կարճ կինոյի ամենահին փառատոնը աշխարհում: Այստեղ իրենց առաջին քայլերն են արել կինոյի այնպիսի ճանաչված անուններ, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Մարտին Սկորսեզեն, Ռոման Պոլանսկին և ուրիշներ:










