Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

13:27 • 21.03.09

Մարտի 21-ը աշխարհում նշվում է որպես Պոեզիայի համաշխարհային օրը, որը սահմանվել է 1999թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պոեզիայի ստեղծումը, ընթերցումը, տպագրությունն ու ուսուցումը տարածելու, ավելի մասսայական դարձնելու նպատակով:

“Պոեզիան կարող է պատասխանել ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգևոր բնույթի հարցերին, բայց դրա համար անհրաժեշտ է հնարավորին չափ մեծ հասարակական ուշադրություն գրավել”, - ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի տարի շարունակ Հայաստանում որպես Պոեզիայի օր նշվում է մարտի 13-ը` Եղիշե Չարենցի ծննդյան օրը: