Բրիտանական ռոքի հսկաները կգան Երևան
Մայիսի 22-ին Երևանում կկայանա բրիտանական Jethro Tull ռոք խմբի բացառիկ համերգը: Խմբի պաշտոնական կայքէջը նույնպես հաստատում է այս տեղակատվությունը: Տոմսերի վաճառքի ու կազմակերպիչների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Jethro Tull խումբը ձևավորվել է 1968թ-ին Լոնդոնում` խմբի մենակատար Յան Անդերսոնի գլխավորությամբ: 70-ականների կեսերին նրանք արդեն աշխարհի տարբեր բեմերում իրենց կենդանի համերգներով ու մասսայականությամբ չէին զիջում անգամ Led Zeppelin-ին և Rolling Stones -ին: Գործունեության ավելի քան 40 տարիների ընթացքում Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմ, վաճառել դրանց ավելի քան 50 մլն օրինակ, և մինչև օրս տարեկան հանդես է գալիս մոտ 100 համերգներով:










