«Ավանդույթներ և հետևորդներ». լուսանկարչությունն ի պաշտպանություն ճարտարապետության

11:11 • 25.03.09

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը շարունակում է հայտեր ընդունել լուսանկարչական բաց մրցույթի համար, որը կրում է «Ավանդույթներ և հետևորդներ» խորագիրը: Մրցույթն այս անգամ նվիրված է 4 հայ ճարտարապետների 100-ամյա հոբելյանին` Զավեն Բախշինյան, Աննա Տեր-Ավետիքյան, Կորյուն Հակոբյան և Ռաֆայել Իսրայելյան: Մրցույթին պետք է ներկայացնել այս ճարտարապետների հեղինակած կառույցների լուսանկարներ, այդ թվում՝ դրանք ընդգրկող բնապատկերներ, իրադարձությունների պատկերներ:

«Ավանդույթներ և հետևորդներ» լուսանկարչական բաց մրցույթն ընթանում է 3 անվանակերգերում` «Ճարտարապետական կառույց», «Մարդը ճարտարապետական միջավայրում» և «Կորուստներ»: Հայտերը դիտելու և լավագույններն առնանձնացնելու է մրցութային հանձնաժողովը, մրցանակային դրամագլուխը կազմում է 250 հազար դրամ: Մրցույթի կազմակերպիչները նպատակ ունեն այս կերպ հանրության ուշադրությունը հրավիրել նշված հեղինակների նախագծած կառույցների, դրանց պահպանման անհրաժեշտության վրա:

Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 5-ն է: