«Արտավազդ» մրցանակաբաշխությունը կանցկացվի 13 անվանակարգերում
Այսօր Մոսկվա կինոթատրոնի դահլիճում կկայանա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը մրցանակներ կշնորհի 13 անվանակարգում լավագույնը ճանաչված թատրոնի մարդկանց։
Անցած տարվանից նոր կանոնակարգ է ընդունվել` քվեարկությունն անցկացնել փակ գաղտնի և ադյուքնները հրապարակել միայն մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ, երբ ժյուրիի որոշման արդյունքում ընտրված մրցանակակիրների անունները` «Լավագույն դերասան/ուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան/ուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն պիես», «Լավագույն ներկայացում», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդ դերասան/ուհի», «Լավագույն երիտասարդական ներկայացում» և հատուկ մրցանակ «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար»: Այս տարի ավելացել է միայն «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգը, որի փոխարեն այլևս մրցանակաբշխությանը չի ներկայացվի «Լավագույն երաժշտական ձևավորում»:
«Արտավազդի» նորություններից է նաև ժյուրիի կազմի փոփոխությունը` 7-ից հասնելով 8 փորձագետների, ովքեր էլ տարվա ընթացքում դիտել ու գնահատել են թատերական գործիչների աշխատանքը: Յուրաքանչյուր անվանակարգում կարող է հաղթող ճանաչվել միանգամից 2 թեկնածու, ովքեր կկարողանան հավաքել 5 և ավելի ձայն:
13 անվանակարգերի համար ստացվել է շուրջ 90 հայտ, մրցանակակիրները «Արտավազդ» մրցանակաբաշխությունը խորհրդանշող դիմակներով զարդարված թագից բացի, կստանան նաև դրամական պարգևներ:
Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:










