«Փրկենք բնությունը» հեքիաթների խորհուրդներով և «Արևի հետքերով»

09:09 • 27.03.09

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր «Փրկենք բնությունը» բնապահպանական արշավի շրջանակներում հրատարակել է «Արևի հետքերով» հեքիաթների ժողովածուն, որի շնորհանդեսը կկայանա այսօր Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում: Գիրքը հրատարակվել է «երեխաները երեխաների համար» սկզբունքով. բոլոր հեքիաթների և նկարազարդումների հեղինակները երեխաներ են:
Շնորհանդեսի ժամանակ հիմնադրամը կներկայացնի նաև «Արևի հետքերով» հեքիաթների ժողովածուի աուդիո տարբերակը, ինչպես նաև «Փրկենք բնությունը» արշավի կայքէջը, իսկ Խնկո-Ապոր անվան գրադարանի մանկական թատերախումբը կներկայացնի գրքում ընդգրկված հեքիաթներից երեքի բեմականացումը: Միջոցառմանը ներկա կլինեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը և Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: