Այսօր թատրոնի միջազգային օրն է
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է, որը հռչակվել է 1961թ. Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից: Վերջինս ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` նպատակ ունենալով արվեստի միջոցով խաղաղություն հաստատել ազգերի միջև:
Թատրոնի միջազգային օրը նշվում է աշխարհի մի շարք երկրներում` այդ թվում և Հայաստանում: Հայկական թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը` «Արտավազդ»-ը, հաձնվում է հենց այս օրը:










