Կմեկնարկի բրազիլական մշակույթի շաբաթ
Ապրիլի 1-ից Հայաստանում կմերկնարկի Բրազիլական մշակույթի շաբաթ, որը նախաձեռնել և իրականացնում են 2 երկրների մշակույթի նախարարությունները և Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը: Մշակութային շաբաթվա ընթացքում կրկին համերգներով հանդես կգա «Տրիո Իմաժես»/«Trio Images» խումբը` Գյումրիում և Երևանում:
Իսկ Ազգային պատկերասրահում կցուցադրվի «Կինը կինոյում» թեմայով բրազիլական ֆիլմերի շարք, ինչպես նաև կբացվի բրազիլացի լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես:










