Բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը
Նկարիչների միությունում բացվել է անվանի գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը, որը նվիրվում է նրա 80–ամյակին: Սա նկարչի հետմահու 2-րդ ցուցահանդեսն է, ընդգրկում է շուրջ 100 աշխատանքներ` յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկա, որոնք ներկայացնում են սիրավյանական Հայաստանը` ամփոփված բնանկարչական շարքում, ինչպես նաև հեղինակի կերտած դիմանկարներ, որոնք պատկերում են հայ մշակույթի նվիրյալներին` Կոմիտաս, Հրանտ Մաթևոսյան, Մինաս Ավետիսյան, Վիլյամ Սարոյան և ուրիշներ:
Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928թ-ին, կրթություն է ստացել Երևանում, եղել է Մարտիրոս Սարյանի աշակերտը: Նա Սարյանի հետ միասին իրականացրել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի «Հայաստան» պաննոն, ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի «Հայաստան» եռամաս վիտրաժը, ձևավորել է «Դավիթ Բեկ» օպերան: Հենրիկ Սիրավյանը Հայաստանի ժողովրդական նկարիչ է, «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր:
Նկարիչների միությունում Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 5-ը:










