Կամերային նվագախումբը հասարակական հիմնախնդիրները կբարձրաձայնի մարզերում
Առաջիկա ամսվա ընթացքում դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորած Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգներով հանդես կգա մարզերում: Համերգաշարը նախաձեռնվել և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով» նախագծի շրջանակներում և յուրաքանչյուր վայրում նվիրվելու է որոշակի խնդիրների բարձրաձայնմանը:
Ապրիլի 3-ին Կամերային նվագախումը հանդես կգա Չարենցավանում` վերհանելու գործազրկության խնդիրները, ապրիլի 7-ին` Սևանում` գենդերային հիմնախնդիրների բացահայտման նպատակով: Ապրիլի 21-ին կամերային երաժշտություն կհնչի Գյումրիում, որը կնվիրվի մարդու իրավունքների և հանդուրժողականության հիմնախնդիրների տարածմանը, իսկ մայիսի 5-ին Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Դիլիջանում` բարձրաձայնելով բնապահպանական հիմախնդիրները:










