Արմեն Ջիգարխանյանը հանդես կգա երևանյան բեմում

12:16 • 30.03.09

Ապրիլի 23-ին, 25-ին և 26-ին Երևանում կկայանա «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես կգա Արմեն Ջիգարխանյանը: Սա կլինի առաջին բեմադրությունը Համահայկական թատերական նախագծի շրջանակներում և կշոշափի ցեղասպանության թեման: Ներկայացման մեջ ընդգրկված են նաև ազգությամբ հայ, բայց արտերկրում բնակվող և ստեղծագործող այլ դերասաններ ևս` այդ թվում Նորա Արմանին:

Պիեսի հեղինակը բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի և դրամատուրգ Կարոլին Սաֆարյանն է, ում հեղինակած «Հայաստանյան փաստաթղթեր կամ առանց վերադարձի հնարավորության» գրքի շնորհանդեսը կայացել է 2008թ-ի հուլիսին Բրյուսելում, ներկայացնում է հայ և թուրք հասարակություններում նոր սերնդի ներկայացուցիչների փոխհարաբերությունները հայոց ցեղասպանության ենթատեքստում: