Ուկրաինայի նախագահը հայ երգչուհուն «Ուկրաինայի վաստակավոր արտիստուհու» կոչում է շնորհել

17:40 • 30.03.09

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ուկրաինայի Ազգային օպերայի մեներգչուհի Սուսաննա Չախոյանին շնորհել է «Ուկրաինայի վաստակավոր արտիստուհու» կոչում։ Այդ մասին հաղորդում է Analitika.at.ua-ն։

Սուսաննա Չախոյանը Ուկրաինայի Ազգային օպերայի մենակատար է, Ավստրիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Իսպանիայում միջազգային վոկալ մրցույթների դափնեկիր, Ուկրաինայում և Եվրոպայում հեղինակավոր երաժշտական փառատոնների մասնակից։