Տարածաշրջանի համր ֆիլմերը «կխոսեն» երևանյան էկրանից
Ապրիլի 16-19-ը Երևանում անցկացվում է 5-րդ տարածաշրջանային համր ֆիլմերի փառատոնը, որ նախաձեռնել և իրականացնում է Ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրերի ղեկավար Մելիք Կարապետյանը: 3 օրերի ընթացքում պատկերասրահի կինոդահլիճի էկրան կբարձրանան բացառապես համր ֆիլմեր: Փառատոնի եռամաս ծրագրում ներառված են վրացական համր կինոյի առանձին հատված, դասական համր ֆիլմեր և Սեսիլ Դեմիլի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:
Փառատոնի առաջին օրը` ապրիլի 16-ը, հագեցած է համր կինոյի անգերազանցելի վարպետ Չառլի Չապլինի գործերով. ով, ի դեպ, այսօր կդառնար 120 տարեկան: «Չապլինյան մարաթոն»-ը նույնպես ամենամյա է, այս տարի անցկացվում է 7-րդ անգամ:










