«Սոցիալական մուտացիա» ՆՓԱԿ-ում
«Սոցիալական մուտացիան` որպես անձի նյարդերը առավելագույնս քայքայող հանգամանք»
«Սոցիումի պատռաճով առաջացած մուտացիա»
«Մուտացիայի արդյունքում առաջացած սոցիում»
«Սոցիալական մուտացիան` որպես ավանդույթ»
«Սոցիալական մուտացիան` որպես առանձնահատկություն»
«Սոցիալական մուտացիան` որպես այլընտրանքային արվեստ»
Սրանք մեջբերումներ են ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) այս օրերին գործող այլընտրանքային արվեստի փառատոնի համադրող Գոռ Ենգոյանի տեքստից: Փառատոնն այս տարի անցկացվում է 11-րդ անգամ` կրելով «Սոցիալական մուտացիա» խորագիրը, իր շուրջն է հավաքել ժամանակակից արվեստով զբաղվող արդեն ծանոթ ու նաև համեմատաբար նոր անունների` Գրիգոր Խաչատրյան, Տիգրան Խաչատրյան, Սոնա Աբգարյան, Սամվել Վանոյան, Կարեն Ալեքյան, Արև Հարությունյան, Գայանե Ավետյան և ուրիշներ:
«Սոցիալական մուտացիան կարելի է հասկանալ ինչպես մեր հասարակության բնականոն երեվույթ` իր հանդեպ դրական, բացասական կամ անտարբեր վերաբերմունքով: Վերաբերմունքով, որը իրականում այնքան կարևոր չէ, ինչքանով կարևոր է այն փաստը, որ սոցիալական մուտացիան ուղղակի գոյություն ունի», - գրում է փառատոնի համադրողը»։
«Սոցիալական մուտացիա»-ն կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:










