Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում

08:32 • 18.04.09

Այսօր` ապրիլի 18-ը, նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը սահմանվել է 1983թ-ին Յունեսկոյի կողմից ԻԿՕՄՕՍ-ի` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի նշվում է "Ժառանգությունը և գիտությունը" խորագրի ներքո: Քանի որ 2009թ-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Աստղագիտության միջազգային տարի, Երևանում այսօր կբացվի "Հայաստան. հնագույն աստղագիտության երկիր" խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում "Արարատ" հեռուստաընկերությունը եթեր կհեռարձակի 1968թ. "Երևան" կինոմիավորման կողմից ստեղծված "Մեծամորի առեղծվածը" վավերագրական ֆիլմը: Կկայանա նաև անցյալ տարեվերջին Երևանում և Օշականում տեղի ունեցած "Հայկական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ-ում և արտերկրում" թեմայով կլոր սեղանի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: