Ապրիլի 24-ին կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմը
Ապրիլի 24-ին Սանտա Մոնիկայում կկայանա կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի ցուցադրությունը։ Այն պատմում է ֆրանսիացի մի ուսանողի մասին, ով օգտագործում է ահաբեկչության թեմայով տնային աշխատանքը սեփական ընտանիքի դժբախտ պատմությունն ուսումնասիրելու համար:
Ապրիլի 25-ին տեղի կունենա այս ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Նույն օրը կցուցադրվեն նաև Էգոյանի՝ նախկինում նկարահանած երկու ֆիլմերը:










