Հանրապետական տոն` նվիրված գրքին և հեղինակային իրավունքին

09:15 • 22.04.09

Վաղը` ապրիլի 23-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն» է, որը հանրապետական տոնի կվերածվի նաև Հայաստանում: Օրվա առթիվ միջոցառումների ծրագիր է նախատեսել մշակույթի նախարարությունը:

Օրվա ընթացքում «Հարգանքի տուրք» միջոցառումներ են նախատեսված գրողների արձանների մոտ, կկատարավի արձանների բարեկարգում, գրքերի նվիրատվություն:

Արամ Խաչատրյան համերգասրահի հարակից տարածքում կկազմակերպվի «Գրքի վերնիսաժ», իսկ Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան:

Երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Ձոն գրքին» տոնական համերգը` Երևանի կամերային երգչախմբի, «Արևիկ» անսամբլի, «Բերդ» և մի քանի այլ պարային համույթների, ինչպես նաև էստրադայի ներկայացուցիչների մասնակցությամբ։