Փարիզում ցուցադրում էին մահացած մարդկանց. ցուցահանդեսը փակեցին

12:35 • 22.04.09

Փարիզում կազմակերպված ցուցահանդեսին յուրաքանչյուր ոք 15 եվրոյով կարող էր շոկային վիչակում հայտնվել: Ցուցահանդեսում ցուցադրվում էին… մահացած մարդիկ:

Համաձայն կազմակերպիչների վարկածի, նրանք բոլորը դեռևս կենդանի վիճակում համաձայնություն էին տվել, որպեսզի իրենց մարմինն օգտագործվի այն նախագծում: «Կենսաբանական թատրոնի» հակառակորդները հայտարարել են, որ ցուցահանդեսը վիրավորում է մարդկային արժանապատվությունը, և դատարանն ընդունել է նրանց տեսակետը: Այս մասին հաղորդում է ռուսական «Առաջին ալիքը»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Պասկալ Բերնանդին ասել է. «Ես ցնցված եմ, դա ուղակի ծիծաղելի է: Մենք բողոքարկելու են, չէ որ թանգարաններում մումիաներ են ցուցադրվում»:

Բացի այդ, կազմակերպիչների կարծիքով, նման ցուցահանդեսները հաջողությամբ անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում և ոչ մի տեղ բողոքի պատճառ չեն դարձել: Իսկ ցուցահանդեսին հաճախել կամ չհաճախելը յուրաքանչյուրի անձնական գործն է: