Ջիգարխանյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկեց թատրոնի դերը

09:36 • 22.04.09

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեկ ընդունել է հյուրախաղերով Երևանում գտնվող սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին, ում հետ քննարկել է Երևանում թատրոնի դերը բարձրացնելու կարևորությունը, այդ ուղղությամբ տարվող քայլերը, քաղաքի զարգացմանը, նաև մարդկային հարաբերություններին և անգամ օրենքի գերակայությանը վերաբերով հարցեր:

«Հայը թատրոնի հետ ուղիղ շփման մեջ է, նրա հետ միշտ դու-ով է խոսում», - նշել է Ջիգարխանյանն ու ավելացրել, որ իր յուրաքանչյուր այցին սիրելի մայրաքաղաքն ավելի գեղեցիկ է տեսնում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: