Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմ»-ը
Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուրադ Թոփչյանի մասնակցությամբ: Համերգը նվիրվում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
«Ռեքվիեմ»-ի վոկալ մասը կներկայացնեն մենակատարներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Սանդրա Մքմաստերը (մեձո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա), Ուեյն Էվանսը (տոնոր, Մեծ Բրիտանիա) և Հայկ Մարտիրոսյանը (բաս, Ավստրիա):
Ջուզեպպե Վերդին (1813-1901) իր «Ռեքվիեմ»-ը նվիրել է 19-րդ դարի իտալացի գրող և հումանիստ Ալեսանդրո Մանցոնիի հիշատակին: Այն առաջին անգամ կատարվել է 1874թ.:










