«Եկեք ուշադրություն չդարձնենք Օբամային». Արմեն Ջիգարխանյան
«Այն, ինչով մենք զբաղվում ենք, ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, մեր գործը չէ դա, իրավունք էլ չունենք», - ասում է Արմեն Ջիգարխանյանը՝ մեկնաբանելով երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ցեղասպանության կապակցությամբ արված հայտարարությունը:
«Հասկանում եմ, որ խնդիրը շատ կարևոր է, բայց մենք մշտական ենք, իսկ Օբաման` ժամանակավոր, եկեք ուրեմն ուշադրություն չդարձնենք նրան», - կոչ արեց Արմեն Ջիգարխանյանը:
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր դերասանն ու բեմադրիչն այս օրերին Երևանում է «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման առթիվ, որի գլխավոր դերում է հանդես գալիս:
Ներկայացման մեջ խաղում է նաև Միացյալ Նահանգներից ժամանած դերասահունի Նորա Արմանին, ում մեծ մայրը Ցեղասպանության վերապրող է եղել, ով անընդհատ հորդորել է գրի առնել իր պատմածները, որոնք հետո շատ պետք կգան: Ինքն ամեն անգամ Ցեղասպանությանն առնչվող որևէ նախաձեռնության մեջ հանդես գալով` այն նվիրում է մեծ մորը:
Գերմանիայից ժամանած Ստեփան Գանթրլյանն էլ, ով նույնպես ներկայացման դերասաններից մեկն է, Ցեղասպանության մասնրամասները լսել է իր տատից, ցավում է, որ փաստորեն վերջին սերունդն է ներկայացնում, որը հնարավորություն ուներ այդ պատմությունները լսել հենց վերապրողներից:










